Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2023
share

Ալավերդի համայնքում մեղվաբուծության տեսական և գործնական դասընթացներ կանցկացվեն

«ԱՐՄԲԻ» ՍՊԸ-ն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է Ալավերդի համայնքում մեղվաբուծության տեսական և գործնական դասընթացների վերսկսման մասին։
Դասընթացը կազմակերպվում է բոլոր նրանց համար ովքեր․
-Ցանկանում են ստեղծել իրենց մեղվաբուծական բիզնեսը։
-Պատրաստ են սովորել և աշխատել մեղվաբուծարանում:
-Պատրաստ են շաբաթական 2 օրվա 3 ժամը տրամադրել իրենց իսկ ուսուցմանը։
-Պատրաստ են կատարել ներդրում իրենց իսկ բիզնեսի ստեղծման կամ զարգացման համար։

Դասընթացի ավարտին լավագույն սկսնակ մեղվաբույծները հնարավորություն կունենան հիմնել իրենց մեղվաբուծարանները։
Դասընթացներին դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 28-ը։

 

facebook sharing button facebook